Ալիևները Նովրուզի առթիվ զբոսնել են քաղաքում, շփվել և լուսանկարվել քաղաքացիների հետ

Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևան մասնակցել են Բաքվում Նովրուզ տոնի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Ալիևները զբոսնել են կենտրոնում, շփվել և լուսանկարվել քաղաքացիների հետ։

Ուշագրավ է, որ ոչ վաղ անցյալում Ալիևների ընտանիքը զերծ է մնացել ժողովրդի հետ սերտ շփումներից։ Վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք վերլուծաբաններին ստիպում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք դրանք միտված են իրական բարեփոխումների իրագործմանը, թե արվում են իշխող կլանի վարկանիշի բարձրացման նպատակով։

 

Թեմայի շուրջ ավելին՝ 

Ադրբեջան․ իրական բարեփոխումնե՞ր, թե՞ նմանակում 

Լուսանկարում՝ Ալիևները շփվում են գյուղի բնակիչների հետ ցանկապատի հետևից