10 հուլիս, 2019 11:54 Заал Анджапаридзе: Брань на Rustavi 2 — «заказная провокация», журналист — небольшой винтик в игре Грузинский независимый эксперт Заал Анджапаридзе в беседе с CivilNet комментирует последние внутриполитические развития в Грузии: инцидент на телеканале Rustavi 2, расклад политических сил в стране, новый виток конфронтации с Россией. 10 հուլիս, 2019 10:36 Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցով Երևանում է։ Հուլիսի 9ին Բաքվում նա հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Հայաստանում նախատեսված են Տուսկի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ Նախատեսված է նաև մամուլի ասուլիս
 
Լուսանկարը՝ արխիվային
 
9 հուլիս, 2019 18:35 Ի՞նչ են մտածում թուրքերը ամերիկացիների, ռուսների, հայերի ու ադրբեջանցիների մասին Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք է համարում։ Թուրքիայի քաղաքացիների 75 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ֊ը անվստահելի, գաղութատեր ու թշնամի երկիր է։

Տեսանյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ յութուբյան ալիքներից. Bold Medya, Türkiye Gazetesi, CBC News, BBC News, Defense Updates, OP Info, TGRT Haber TV
9 հուլիս, 2019 17:51 Ստամբուլյան կոնվենցիա․ ինչ է պետք իմանալ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան։ Այն ստորագրվել է 2011-ին Ստամբուլում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Ի՞նչ է պետք իմանալ այս կոնվենցիայի մասին, ի՞նչ է ասում հայաստանյան վիճակագրությունը։ 9 հուլիս, 2019 17:11 Սոցիալ-տնտեսական խնդիրներից հետո հայաստանցիներին ամենաշատը մտահոգում է ղարաբաղյան խնդիրը Հայաստանցիների 83%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրների լուծումը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ 2018-ի օգոստոսին այդպես էր կարծում հարցվածների 78%-ը, հոկտեմբերին՝ 87%-ը։
9 հուլիս, 2019 15:39 Կառավարության ամենամեծ հաջողությունը՝ նվազեցված կոռուպցիան․ IRI հետազոտություն Հայաստանի բնակչության 33%-ը կարծում է, որ երկրի տնտեսությունը վերջին 6 ամիսների ընթացքում առաջընթաց է արձանագրել, 20%-ը նշել է, որ տնտեսությունը հետընթաց է արձանագրել, իսկ 45%-ը կարծում է՝ տնտեսության մեջ ոչ առաջընթաց կա, ոչ էլ՝ հետընթաց․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ Ամենամեծ առաջընթացը մարդիկ նշել են խոսքի ազատության ոլորտում՝ 74%։ 9 հուլիս, 2019 14:53 Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում զերծ մնալ դատավորների հասցեին վիրավորանքներից Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից։

9 հուլիս, 2019 13:53 Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափաման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդությունն ամբողջությամբ մերժվեց։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հուլիսի 9-ին Կենտրոնի նստավայրում հրապարակեց իր որոշումը։ 9 հուլիս, 2019 12:25 Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի փորձաքննության եզրակացության հրապարակումը․ հարց Էրիկ Գրիգորյանին Ինչո՞ւ է այդքան երկար թարգմանվում Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության եզրակացությունը, և ինչո՞ւ է ուշանում եզրակացության հրապարակումը. ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նման հարց ուղղեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ 9 հուլիս, 2019 11:46 «Ռուսթավի 2»-ը դադարեցրել է Պուտինին հայհոյած հաղորդավարի լիազորությունները Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը երկու ամսով դադարեցրել հաղորդավար Գիորգի Գաբունիայի լիազորությունները․ այս մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան՝ հաղորդավարի քայլը «մասնագիտական լուրջ սխալ» անվանելով։ Ըստ նրա՝ երկրում կատարվող գործընթացների համատեքստում Գաբունիայի «անպարկեշտությունը տեղին չէր, նա անցանկալի լարվածության ևս մեկ օջախ է ստեղծել»։
Գիորգի Գաբունիան հուլիսի 7ին իր «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին ռուսերեն վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հանգուցյալ ծնողների հասցեին, ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Վրաստանում։
Ավելին՝
Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ վրացական «Ռուսթավի 2»ի եթերում․ Մոսկվան ու Թբիլիսին արձագանքում են
9 հուլիս, 2019 11:23 Մինչև կանաչելը մենք պարզաբանումներ տվել ենք․ Էրիկ Գրիգորյանը՝ Սևանա լճի մասին Հուլիսի 9-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ պարզաբանեց Սևանա լճում ձկնատեսակների և կենդանիների անկման մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ մինչև լճի կանաչելը իրենք պարզաբանումներ տվել են, որ ջերմաստիճանի, կեղտաջրերի հոսքի և ծավալների հետ կապված՝ կարող է կրկնվել այն, ինչ եղավ 2018-ին։ 8 July, 2019 23:06 In Armenia, Women Are Breaking the “Law of Silence” on Rape In recent weeks, there have been discussions on social media about rape and sexual violence in Armenia. Critics say rape culture does not exist in Armenia and this is a “western” “feminist” conspiracy. Others, including members of parliament, have been vocal in denouncing sexual violence and the culture of silence. 8 հուլիս, 2019 21:48 Հայաստանի վտանգավոր ճանապարհները Հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, մահվան ելքով վթարը երթևեկության խնդիրների և ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ քննարկումներ խթանեց։ Վիճակագրության համաձայն՝ ճանապարհները տարեցտարի ավելի վտանգավոր են դառնում։ Ի՞նչ են ասում թվերը։
8 հուլիս, 2019 21:36 «Ռեստարտ» հիմնադրամ․ Ուսանողները՝ ուսանողների համար Հուլիսի 6-ին իր գործունեության մեկնարկն ազդարարեց «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը։ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության կողմից ստեղծված հիմնադրամն աշխատելու է ուսանողները ուսանողների համար սկզբունքով։ Այն լինելու է առաջին ուսանողաստեղծ հիմնադրամը Հայաստանում։
8 հուլիս, 2019 21:14 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի գործարարների հետ Պաշտոնական այցով Սինգապուրում գտնվող Նիկոլ Փաշինյանը և նրա պատվիրակության անդամները այսօր տեղի Գործարարների միությունում շուրջ 2 ժամ տևողությամբ հանդիպում ունեցան սինգապուրցի գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ
արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
8 July, 2019 21:14 Mayor of Glendale Says Diaspora is Inspired by “New Armenia” Prime Minister Nikol Pashinyan received the Mayor of Glendale, California, Ara Najarian, on July 1. Pashinyan said that under the conditions of political change in Armenia, there are now new opportunities for strengthening relations with the Diaspora. According to the United States Census Bureau, there are nearly 485,970 Armenians living in the US (2017 data). California is home to the largest population of Armenian Americans where about 205,000 Armenian Americans reside in the state.