Սպասվում է ջերմաստիճանի անկում, քամու ուժգնացում

Հայաստանում մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Ջերմաստիճանի նվազման և քամու ուժգնացման մասին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է նաև Արտակարգ իրավիճակնների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում նշված ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Մեկնաբանել