Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարեն Ղազարյանի հորը

Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Տոնոյանը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ:

Կարեն Ղազարյանի հայրն ավելի վաղ այցելել էր մարտի 16-ին Հայաստանի պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:

Կարդացեք նաև՝

Պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել