Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը՝ կրկին բանավեճի թեմա

Պապիլոմավիրուսի և «Գարդասիլ» պատվաստանյութի թեման կրկին ուշադրության կենտրոնում է։ Մարտի 25-ին Հենարան մամուլի ակումբում հրավիրվել էր ասուլիս՝ «Բժիշկներն ահազանգում են. ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը գարդասիլի պատվաստման գաղտնի հրաման է տվել. գարդասիլի պատվաստումը ազգային անվտանգության խնդիր» թեմայով։

Ասուլիսի ժամանակ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը պնդել է, թե հունվարի 29-ին առողջապահության նախարարը արձակել է «194 Ա հրամանը», ըստ որի ՀՀ ողջ տարածքում 14-45 տարեկան անձանց, պետք է ներարկել «Գարդասիլ 4» պատվաստանյութը: Ըստ Խաչատրյանի՝ նախարարն այդ հրամանը արձակել է, սակայն չի հրապարակել։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ցանկություն է հայտնել բանախոս տրամադրել ասուլիսին, սակայն մամուլի ակումբը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ բանախոսները չեն ցանկանում իրենց նախաձեռնած ասուլիսին լսել նաև նախարարության մասնագետներին։ Առողջապահության նախարարությունը նույն օրը՝ նույն ժամին, թեմայի շուրջ հրավիրել է սեփական ասուլիսը։

#CivilNet #ՍիվիլՆեթ

Մեկնաբանել