Պոլսահայ բանասեր, գրականագետ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Տէյիրմէնճեանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչ զարգացուներ կարելի է սպասել Պոլսո պատրիարք Մութաֆյանի վախճանից հետո։
#CivilNet #ՍիվիլՆեթ #թուրքիանայսօր
Պոլսահայ բանասեր, գրականագետ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Տէյիրմէնճեանը ՍիվիլՆեթին պատմում է, թե ինչ զարգացուներ կարելի է սպասել Պոլսո պատրիարք Մութաֆյանի վախճանից հետո։
#CivilNet #ՍիվիլՆեթ #թուրքիանայսօր
Վերջին երեսունհինգ տարում առաջին անգամ անշարժացած Արցախը ծնկները հավաքել է փորի տակ, ընկերքում կծկված սաղմի, մենակ մնացած մարդու նման, դեմքով՝ դեպի պատը, ու ծխելով իր թունավոր գլանակը կամ անհամարժեք եռանդով գրտնակելով իր խոտահացի բարակ խմորը՝ մտածում է՝ որտեղ, երբ, ինչքան սխալվեց, խաբվեց, խաբեց։ Եվ ամեն մեկն ունի հետ գնալու իր թույլատրելի սահմանը։ Գնում-կանգնում է իր հասած տեղին, նախատում իրեն, մյուսին, նախորդին ու հաջորդին․․․ հետո ստիպված հետ է գալիս, որ նայի վերջին արարի՝ գետաձիու ջրացատկ հիշեցնող պատկերին, նայում, ինքն իրեն խոստովանում է վատի, վատագույնի ու, այնուամենայնիվ, հրաշքի հնարավորության երեք տարբերակները, նորից քնում է մոտակա սարից իրեն ուղղված փողի տակ, որ արթնանա […]
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 15 բուժառու այսօր՝ հունիսի 9-ին, Արցախից տեղափոխվել է Հայաստան, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 16 բուժառուներ էլ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին արագացված դատական կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել մեղսագրված հանցանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։ Դատարանի վճռի համաձայն՝ Գայանե Հակոբյանը դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվանցելով զոհված զինծառայողի մոր կալանքի ժամկետը՝ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ու 8 օր։ Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։ Գայանե Հակոբյանի վրա դրվել է պարտականություն՝ առանց վերահսկողություն ներկայացնող համապատասխան մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դատարանի վճռով վերացվեց Գայանե […]
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանելով տարածաշրջանի ապաշրջափակման հարցով հանձնաժողովի նիստի արդյունքները՝ ընդգծել է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը: «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում Օվերչուկը նշել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։ «Ընդհանուր առմամբ տեքստը պատրաստ է, միայն երկու-երեք հարցի շուրջ անհամաձայնություն կա, դրանք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Լինելու է սովորական երկաթուղի, ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է Օվերչուկը։ Նա նշել է, որ բոլոր կողմերը ցանկություն ունեն շուտափույթ սկսել ապաշրջափակման գործընթացը։ Հարցին՝ հնարավոր է, որ սահմանային հսկողությունը իրականացնեն ռուս սահմանապահները, Օվերչուկը պատասխանել է․ «Դա կախված է […]
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քննարկում են «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի՝ Բրյուսել կազմակերպած փորձագիտական այցն ու դրա արդյունքները։ Գրիգորյանը, որը ներառված էր խմբի կազմում, ներկայացնում է իր տպավորությունները ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից։
ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին հատնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ներկայացված բանաձևով, մասնավորապես, կոչ է արվում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնություններն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, […]
Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ «Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը։ Հանդիպումը նախատեսված էր հունիսի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարել է Պեսկովը։ Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին։