Կառավարությունը «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շրջանակում առաջարկում է նվազագույն կենսաթոշակը դարձնել 25 հազար 500 դրամ։
Կենսաթոշակի բարձրացման շնորհիվ կավելանան 18 հազար քաղաքացու կենսաթոշակները։ Փաստացի այդ քաղաքացիները պարենային աղքատության գծից (23313 դրամ) ցածր կենսաթոշակ են ստացել։
Ըստ նախագիծը ներկայացնող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի՝ բոլոր այն կենսաթոշակառուները, որոնք ունեն 12 տարվանից քիչ աշխատանքային ստաժ, իրենց վրա կզգան փոփոխությունները։
Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեից կտրամադրվի 800 մլն դրամ։
Ժաննա Պողոսյան