Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. որո՞նք են հայկական կողմի «կարմիր գծերը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջիկա բանակցություններին որո՞նք են Հայաստանի համար «կարմիր գծերը», ո՞րն է օրակարգը։ ՍիվիլՆեթի հարցերին պատասխանել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորները։