«Ես ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները, իսկապես, լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերային տնտեսության դեմ պայքարում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս։ Նա նշել է, որ 2018-ի մայիսից մինչև այսօր երկրում 65 մլն ավել ՀԴՄ է տպվել։
Վարչապետն արձանագրել է, որ քաղաքացիների ու կառավարության համագործակցությունը մեկնարկած տնտեսական հեղափոխության կարևորագույն երաշխիքներից է։