Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում առկա իրավիճակին, այն ինժեներական աշխատանքներին, որոնք կատարում է ադրբեջանական կողմը, մասնավորապես, Ղազախ-Տավուշ հատվածում։ Հովհաննիսյանը նշում է, որ վերջին ամիսներին սահմաններին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց դա երկար շարունակվել չի կարող, որովհետև չի փոխվել Ադրբեջանի ընդհանուր քաղաքականությունը։