«Մոնոպոլ դաշտ կլինի, ու վարկերի տոկոսները կբարձրանան»

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել նախ կառավարության շենքի դիմաց, ապա՝ Ազգային ժողովի։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարությունը հաստատել և ԱԺ է ուղարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ գրավատների համար գործող 100 հազար դրամի տուրքը դառնալու է 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի պարագայում 50 հազարի փոխարեն՝ 3 մլն դրամ։ Ակցիայի մասնակիցներին լսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիոսյանը և նրանց մտահոգությունները բարձրաձայնեց Ազգային ժողովում՝ հարց ուղղելով վարչապետին։

Մեկնաբանել