Փաստաթուղթը մինչև կառավարության միջանցքներով պտտվում է, ամիսներ են անցնում. Փաշինյան

«Նախարարությունների թիվն էլ պիտի քիչ լինի, առընթեր մարմիններինն էլ, և ես ամեն օր տեսնում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի կառավարման համակարգը լինի ավելի մոբիլ, որովհետև ամենահասարակ փաստաթուղթը մինչև միջանցքներով պտտվում է, ամիսներ են անցնում, հանձնարարությունները գնում ինչ-որ տեղ անկյուններում կորում են, և մինչև չհիշեցնես, ոչ ոք չի հիշի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ի Ազգային ժողովի նիստին։

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը վարում է կարգավորումների պարզեցման քաղաքականություն։

«Բոլոր այն դեպքերում, երբ պետության միջամտության անհրաժեշտությունը չկա, պետությունը պետք է թողնի, որպեսզի դաշտը ինքնակարգավորվի։ Եվ շատ դեպքերում այսքան շատ կարգավորումներ ինչո՞ւ կան․ որովհետև մենք ունենք այսքան շատ նախարարություններ»,- ասաց վարչապետը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել