Երևան-Բաթումի ճանապարհը համեմատելի դարձնել Թբիլիսի-Բաթումիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նիստին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ արձագանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, ասաց, որ շատ կարևոր են համարում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը։ «Եթե մեզ հաջողվի այդ ծրագիրը իրականացնել, Երևանից Բաթումի կլինի նույն ճանապարհը, ինչ Թբիլիսիից Բաթումի կամ շատ համեմատելի կլինի, ինչը, իհարկե, ձեռնտու է թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Վրաստանի Հանրապետությանը, և թե՛ ես, թե՛ Վրաստանի վարչապետը սա արձանագրել ենք, և առաջիկա մեր շփումների ընթացքում այդ ամենը կքննարկենք»։

Մեկնաբանել