Արցախը պետք է միացվի Հայաստանին․ Արա Հակոբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը, որը շուրջ վեց տարի եղել է ՀՀ դեսպանը Հնդկաստանում, ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է իր կուսակցության մոտեցմանը արցախյան կարգավորման հարցում։ Հակոբյանը նշում է, որ որպես հանգուցալուծում՝ Արցախը իր ներկա՝ սահմանադրական տարածքով, պետք է Հայաստանի Հանրապետության մաս կազմի։ Հակոբյանը խոսում է նաև Հայաստանի գործող իշխանությունների արցախյան քաղաքականության և Վիեննայում կայանալիք՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բանակցություններից սպասումների մասին։