Ամուլսարի խնդիրը ձգձգվեց, Թեղուտում շուտով կսկսվի աշխատանքը

Ամուլսարի հարցը ձգձգվեց, որովհետև Լիդիանը հրաժարվեց համագործակցել կառավարության հետ՝ հստակ եզրակացությունների համար. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ: «Իսկ Թեղուտի դեպքում հույսն այն է, որ առաջիկա մեկ, մեկուկես ամսվա ընթացքում այնտեղ կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, արդեն լուծվում են ադմինիստրատիվ կարգի խնդիրներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։