Փաշինյան-Ալիև հանդիպման համար նախատեսված է երկու ժամ

Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսված հանդիպումը կկայանա տեղի ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00)։

ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը, որը վարչապետին ուղեկցող լրագրողների խմբում է, հաղորդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար նախատեսված է մոտ երկու ժամ։

Ալիևի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպում կունենա Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի և կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:

Երեկոյան նախատեսված է հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

Մեկնաբանել