Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայի ու թուրքահայ համայնքի կարևոր խնդիրների՝ տնտեսական ճգնաժամի, մամուլի ազատության ու պատրիարքի ընտրության մասին: Անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը՝ նա ասում է, որ Ստամբուլում հաստատված հայաստանցի մի քանի ընտանիք վերադարձել է Հայաստան, իսկ որոշ պոլսահայեր դիմել են երկքաղաքացիության համար:
#սարիվեր #թուրքիանայսօր