«Երկար, հագեցած և արդյունավետ»․ ֆրանսիացի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցություններն անցել են «երկար, հագեցած և արդյունավետ»․ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին։

Հանդիպումից հետո ռուս մի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակցություններն անցել են «նորմալ»։

Մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում անցկացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Ավելին՝

Փաշինյան-Ալիև բանակցությունները՝ Վիեննայում (լրացվող)

 

Լուսանկարում Նիկոլ Փաշինյանը սեղմում է Ստեֆան Վիսկոնտիի ձեռքը, մարտի 29, Վիեննա