Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը մնաց անփոփոխ.Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ռուսական TACC գործակալության թղթակից հետ զրույցում նշել է, որ կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը մնաց անփոփոխ․ դրան մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես եղել է տարիներ շարունակ։

«Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Բանակցային գործընթացին նոր ազդակ է հաղորդվել, մենք շատ դրական են գնահատել Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, որում ասվում է, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխություն կարող է լինել միայն երկու կողմի համաձայնությամբ»,-ասել է Ալիևը։

«Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջագզայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից»,-հավելել է Իլհամ Ալիևը։

***

Վիեննայում բեկում չկար, բայց կար լիցքաթափում․ զրույց Թաթուլ Հակոբյանի հետ

Դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել