Հեռախոսազրույց` Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև

Մարտի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի միջև, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները:

Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման հետ կապված հարցերին:

***

Չեմ կարող ասել` կարգավորման գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն. Փաշինյան

Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում․ Մինսկի խմբի և ԱԳ նախարարների հայտարարությունը

Դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան