ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Այս լուրը հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ, և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։