Վարչապետը երաշխավորել է՝ դրսից տնօրեն չի գա. Օպերայի աշխատողներ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դեռ նոր տնօրեն չի ունենա։ Ապրիլի 1-ին թատրոնի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպմանը այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից դուրս եկած Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշեց, որ իրենք բավարված են վարչապետի հետ հանդիպման արդյունքներից։

Կոնստանտին Օրբելյանը ապրիլի 1-ից ազատվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից։ Նա շարունակելու է զբաղեցնել գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։

Մեկնաբանել