Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նոր նախագահ ունի

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կղեկավարի Արա Շիրինյանը․ տեղեկացնում է խորհուրդը։ Մարտի 11-ին հայտարարվել էր խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 23 թեկնածու։

Ապրիլի 1-ին հրապարակվեց մրցութային հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ քվեների մեծամասնությունն ստացել է Արա Շիրինյանը՝ 3 ձայն, Մեսրոպ Մովսիսյանը և Տիգրան Հակոբյանը ստացել են 1-ական ձայն:

Արա Շիրինյանը ծնվել է 1957-ի հունիսի 13-ին Երևանում: Նա սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: Աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում և «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ Նա «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Մեկնաբանել