Սամվել Կարապետյանը լքում է Արցախի ՊՆ փոխնախարարի պաշտոնը

Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը թողնում է պաշտոնը, հաղորդում է «Արցախպրեսը»։

«Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով»,- իր հայտարարությունում ասել է gեներալ-մայոր Կարապետյանը, որը նաև Արցախի ազատամարտիկների միության նախագահն է:

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր»,- ասել է նա:

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ Արցախպրեսի

Մեկնաբանել