Գարեգին Բ-ն խնդրում է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին միջնորդել Կարեն Ղազարյանին ազատելու հարցում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկվայում հանդիպել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Հանդիպման ժամանակ վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:

«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ասել է ամենայն հայոց կաթողիկոսը:

«Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանն Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին միջնորդելու խնդրանքով երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն»,- հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Կաթողիկոսը նաև նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտումներով:

Մեկնաբանել