Ալիևը Պուտինին պատմել է Վիեննայի հանդիպման մասին

Ապիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հաղորդում է Կրեմլի կայքը։

«Իլհամ Ալիևը կիսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած իր հանդիպման գնահատականները։

Վլադիմիր Պուտինը ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը։ Նա հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու հարցում, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ 

Երկկողմ օրակարգի հարցերի քննարկման ժամանակ վերահաստատվել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ ձգտումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հանդիպման արդյունքների մասին Պուտինին տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

Վիեննայում բեկում չկար, բայց կար լիցքաթափում․ զրույց Թաթուլ Հակոբյանի հետ

Դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան