Գլենդելը նոր քաղաքապետ ունի

Ապրիլի 2-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Այդ պաշտոնում նա փոխարինում է Զարեհ Սինանյանին, հաղորդում է Myglendalecitynews կայքը։

Նաջարյանը Գլենդելի քաղաքապետի լիազորությունները ստանձնում է չորրորդ անգամ։

Առաջին անգամ նա ընտրվել էր 2005-ի ապրիլին։

«Ես շատ շնորհակալ եմ որպես քաղաքապետ աշխատելու հնարավորության համար։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն խորհրդի իմ գործընկերների և աշխատակազմի հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու նպատակով»,- ասել է Նաջարյանը։

Մեկնաբանել