ՊԵԿ-ին հավելյալ 2,3 միլիարդ դրամ է հարկավոր պարգևավճարների համար

Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ) չի բավարարում 2019 թվականին պետբյուջեից իր աշխատակիցների համար տրամադրված պարգևավճարների չափերը։ Կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով ՊԵԿ-ը ծրագրում է 2,3 միլիարդ դրամով ավելացնել իր աշխատակիցների պարգևավճարների ֆոնդը։

«2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1,836 միլիարդ դրամ: Վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ հիմնավորումների՝ ՊԵԿ-ը սրանով նպատակ ունի համակարգում իսպառ վերացնել կոռուպցիան, իսկ այդ նպատակի կարևոր գործիքներից է համարվում աշխատակիցների նյութական խրախուսումը։

Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացավ պետական համակարգում պարգևավճարների տրամադրման տեղեկությունից հետո։ Մամուլում հրապարակումներ եղան, որ ՊԵԿ համակարգում աստղաբաշխական պարգևավճարներ են եղել։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Ֆոտոլուր

Դիտե՛ք նաև՝

Մեկնաբանել