Սպասվում է, որ Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա․ Ցոլակյան

Սևանա լճի մակարդակը այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ, 7սմ-ով պակաս է։ Սպասվում է, որ ջրառից հետո լճի մակարդակը մոտավորապես 45 սմ-ով կբարձրանա․ այս մասին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության հերթական նիստին։

Ցոլակյանը նաև նշեց, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում 90 տոկոսով ցրտահարություն չի սպասվում։ Ջերմաստիճանի փոփոխության հետ կապված գետերի ելքերը մեծանալու են։

«Անցած տարի գետերից ելքը եղել է 60-80 տոկոս, հիմա մոտավորապես 90-120 տոկոս է, այսինքն, մայիսին սպասվում է, որ ջրերը կավելանան»,- ասաց ԱԻ նախարարը։

2020թ․ հունվարի դրությամբ Սևանի մակարդակը՝ այս տարվա համեմատ, 5-10 սմ-ով ավելի կլինի։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել