Վարչապետի ցուցումով՝ քրեական գործ է հարուցվել նրա մերձավոր ազգականի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել նրա մերձավոր ազգականի դեմ։ Այս մասին Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: 

Մարիա Եղիազարյան