Կաբլուկով կինը սրա մեջ ինչպե՞ս է քայլելու․ Նիկոլ Փաշինյան

«Որ մի տեղ շինարարություն են սկսում, դրա կանխավարկածն այն է, որ՝ վե՛րջ շինարարությունը սկսել ենք, ինչ կուզենք կանենք։ Այդպես չպիտի լինի, այդ շինարարությունն իրականացնողը, նախագծողը պետք է միջավայրի մասին էլ մտածի»,- Գյումրիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով քանդված մայթը։

«Կաբլուկով կինը սրա մեջ ինչպե՞ս է քայլելու, օրինակ։ Որ քանդում ենք, մտածո՞ւմ ենք՝ այն տան բնակիչը, այս դպրոցի աշակերտը ո՞րտեղով են քայլելու գնան տուն»։