Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։
Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ և ծրագրեր:
Աղբյուրը՝ վարչապետի կայք