Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Արցախի նախագահի կայքի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է «պետություն-եկեղեցի կապերին, Արցախի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը պետականաշինության, հայ ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում»:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: