Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացու օր սահմանող օրինագիծը

ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիաշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։ Օրինագիծն ընդունվեց ձայների 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Այս օրը որպես տոն նշելու նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ տասնամյակներ շարունակ ՀՀ ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ գործադիր և օրենսդիր իշխանություն»,– ասաց նա։

Զեյնլայանն ավելացրեց` 2018-ի ապրիլին ժողովուրդը կարողացավ իրականացնել քաղաքագիտական որևէ բանաձևի մեջ չտեղավորվող հեղափոխություն։

Մեկնաբանել