Փաշինյանը հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու միջոցներ ձեռնարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ. այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքում։

«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է Փաշինյանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։