ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ. այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքում։
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,- գրել է Փաշինյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։