ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Առինջ» մոլում

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումներ է սկսել «Առինջ» մոլում․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՊԵԿ-ից տեղեկացրին, որ ստուգումների հիմքեր կան, սակայն մանրամասներ չհաղորդեցին։