Հողագործները՝ «Սպայկայի» և գյուղի խնդիրների մասին

Արարատյան դաշտի հողագործները «Սպայկայի» քրեական գործի մասին լսել են «ականջի ծայրով», բայց չեն փորձում մանրամասների մեջ խորանալ։ Այս ընկերությունից հողագործները գոհ են. շահավետ գին է առաջարկում և ժամանակին փոխանցում գումարը։ Նրանք նաև ասում են, որ իրենց բերքը առնող միշտ ունեն, եթե անգամ «Սպայկան» դադարեցնի մթերումը, իրենք չեն տուժի, քանի որ արդեն իսկ գնորդներ կան։