Կառավարությունը ապրիլի 11-ի նիստում նախատեսում է 81 100 եվրոյին համարժեք դրամ տրամադրել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մի շարք վճիռների պահաջները կատարելու համար։
Ինչպես ներկայացված է արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումներում, խոսքը վերաբերում է «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» (900 եվրո), «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (14 000 եվրո ), «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (5 200 եվրո), «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» (17 200 եվրո), «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» (10 400 եվրո), «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» (14 000 եվրո), «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» (8 600 եվրո), «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի (10 800 եվրո)» գործերի վճիռներով «սահմանված արդարացի հատուցման համար»։
Ըստ նախագծի՝ հատուցումը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։
Անի Գրիգորյան