Լեգենդների մարզասրահը․ զարգացնելով ներառական սպորտը

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ջանքերով արդեն մեկ տարի է` գործում է «Լեգենդներ» մարզասրահը։ Մարզասրահում անվճար մարզվելու հնարավորություն ունեն հաշմանդամություն ունեցող անձինք և ոչ միայն։ Ֆեդերացիայի հիմնադիր, հայկական բանակիս սպա Սարգիս Ստեփանյանը, որը նույնպես ունի հաշմանդամություն, ասում է, որ մարզասրահը բաց է բոլորի համար։ Այստեղ մարզվում են նախկին ու ներկա զինվորականներ, որոնք վիրավորվել են ծառայության ժամանակ, ի ծնե խնդիրներ ունեցող մարդիկ, առողջ մարդկանց այցելությունը նույնպես խրախուսելի է։

Սարգիս Ստեփանյանը նշում է, որ նպաստակն է զարգացնել հաշմանդամային սպորտը Հայաստանում։

Մեկնաբանել