Ջուլիան Ասանժը ձերբակալվել է

Լոնդոնում ձերբակալվել է WikiLeaks-ի 47-ամյա հիմնադիր Ջուլիան Ասանժը: Լոնդոնի Մետրոպոլիտենի ոստիկանությունը իր թվիթերյան էջում հաստատել է Ասանժի ձերբակալությունը:

Ասանժը 2012 թվականից ապրում էր Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Շվեդիայում սեռական բռնության մեղադրանքների գործով:

Նա նաև հետախուզվում էր բրիտանական իշխանությունների կողմից՝ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո դատարան չներկայանալու համար։

Ասանժը պնդում էր, որ անմեղ է, և որ այս մեղադրանքները ոչ այլ ինչ էին, քան իրեն Միացյալ Նահանգներին հանձնելու փորձ:

Զառա Պողոսյան

Մեկնաբանել