Բաքուն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստին ունեցած ելույթին և կոչ արել «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության պահանջները կատարելու ուղղությամբ»:

«Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975 թվականին կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

«Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղությամբ», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի խնդրին։

Մեկնաբանել