«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել