ՊՆ-ն առաջարկում է անվճար բուժել ծառայելու ժամանակ առողջական խնդիրներ ստացածներին

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժել զինվորական ծառայության ժամանակ առողջական խնդիրներ ստացած անձանց։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրել բոլոր այն զինծառայողներին, որոնք զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատվել են կամ զորացրվել, չեն համարվել հաշմանդամություն ունեցող, սակայն զորացրումից հետո պարզվել է, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրները պատճառական կապ ունեն զինծառայության հետ։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Նշված անձինք, եթե չեն ճանաչվում հաշմանդամություն ունեցող, որևէ ձևով չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից, ինչը հանգեցնում է արդարացի դժգոհությունների»,- նշված է նախագծի ընդունման հիմնավորման մեջ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել