Հայաստանում տասը երիտասարդից չորսը տնտեսապես ոչ ակտիվ է: Եթե երիտասարդ կանայց 54%-ն է տնտեսապես ոչ ակտիվ, ապա տղամարդկանց՝ 27%-ը: Երիտասարդների 17%-ն աշխատանք չունի և չի էլ փնտրում:
Գործազուրկ հայ երիտասարդները
Post navigation
Posted in:
Հայաստանում տասը երիտասարդից չորսը տնտեսապես ոչ ակտիվ է: Եթե երիտասարդ կանայց 54%-ն է տնտեսապես ոչ ակտիվ, ապա տղամարդկանց՝ 27%-ը: Երիտասարդների 17%-ն աշխատանք չունի և չի էլ փնտրում:
Գործընկերային բովանդակություն Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Աֆեյան» նախաձեռնություններ Հայաստանի համար (AIFA) հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները նախաձեռնել էին մի շարք միջոցառումներ՝ ի հիշատակ նահատակների և ի փառս վերապրածների տոկունությանն ու նրանց թողած ժառանգության: Օրը սկսվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Ավանդույթի համաձայն, հիշատակի միջոցառումները շարունակվեցին Մատենադարանում, որտեղ բացվեց «Մատյան մարդասիրաց» ձեռագրի մեկամսյա ցուցադրությունը՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակին նվիրված էջով։ Մատենադարանի՝ գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը մասնավորապես նշեց. «Մատյան մարդասիրաց»-ը չափազանց կարևոր դեր ունի ձեռագրական արվեստի և մարդասիրության այն կարևոր առաքելության շարունակության մեջ, որ կրում են հայերեն ձեռագրերը»: «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) […]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել, որում չկա «ցեղասպանություն» (genocide) եզրույթը: Նախորդ նախագահ Ջո Բայդենը 2021-ին պաշտոնապես ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը՝ օգտագործելով այդ եզրույթը իր ապրիլքսանչորսյան ուղերձում: «Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915-ի սկզբում մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին: Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի համար: […] Իմ վարչակազմը հավատարիմ է մնում կրոնական ազատության և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը; Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։ Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։ Ուղերձն ընթերցել է պատրիարքական տեղապահ Հայր Գրիգոր Դամադյանը Սուրբ Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ: Էրդողանի ուղերձում մասնավորապես ասված է. «Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն […]
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվելու հնարավորություն չուներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: «Հենց առաջին օրվանից, երբ մենք հարց ենք բարձրացրել՝ բացել Լաչինի միջանցքը, որ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Եվ այդ մարդիկ մնալով կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասել է Շահրամանյանը: Հարցին, արդյոք ինքը տեսե՞լ է, թե ինչպես են գերեվարում Արցախի նախկին նախագահներին, Շահրամանյանը պատասխանել է՝ «Այո, տեսել եմ»: «Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից: Մնացած հարցերի մասին չեմ ուզում խոսել»,- ասել է Արցախի նախագահը: 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ […]
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։ Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձն է հղել համայն հայությանը․ «Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին […]
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ ֆրանսերենով և հայերենով: «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասված է Մակրոնի՝ հայերեն ուղերձում։ 2019-ին Էմանուել Մակրոնի որոշմամբ՝ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001-ին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։ Այս մասին ասված է՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ Արցախի ազգային ժողովի ուղերձում: «1915-ի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-2023-ին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային […]