Զոհրաբ Մնացականյանը Փարիզ է մեկնում

Ապրիլի 16-ից 18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։

Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպում կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ապրիլի 15-ին Մնացականյանը Մոսկվայում էր, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Մեկնաբանել