«Արարատցեմենտի» հարցը՝ խորհրդարանում

Ապրիլի 16-ին Ազգային ժողովի հերթական նիստին «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված թեմայի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասաց, որ պարտադիր է հանդիպում կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, և որ ինքը պատրաստ է դա կազմակերպել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ իր ելույթում ասաց, որ մեղադրանքները, թե որոշումը պայմանավորված է ինչ-որ անձնական շահերով, անհիմն են։

«Մեր որոշումը պայմանավորված է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով, ոչ թե առանձին բիզնես խմբերի»,- ասաց պատգամավորը։

Մեկնաբանել