Բերդում զինվորական հոսպիտալ կհիմնվի

Պաշտպանության նախարարությունը Բերդում զինվորական հոսպիտալ կհիմնի։ Այս հարցն ընդգրկված է կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգում։

Հոսպիտալը բժշկական օգնությամբ է ապահովելու զինծառայողներին, վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև քաղաքացիների։ Հոսպիտալը ձևավորվելու է ՊՆ գործող առանձին բժշկական ջոկատի բազայի հիման վրա։

Մեկնաբանել