Կառավարության կառուցվածքային փոփոխություններն ընդունվեցին

Ազգային ժողովը ապրիլի 18-ին 70 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ կառավարությունից չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով հինգ նախարարություն կկրճատվի և նախկին 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել