Քաղաքացիական հիվանդանոցներում քրեակատարողական բաժանմունքներ կստեղծվեն

Երևանի չորս և մարզերի երկու քաղաքացիական հիվանդանոցներում կստեղծվեն քրեակատարողական բաժանմունքներ։ Դրանցում կալանավորները պատշաճ բուժում կստանան, ինչպես նաև կկանխվի նրանց հավանական փախուստը։

Կառավարության ապրիլի 18-ի նիստին այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ներկայացնում էր համապատասխան որոշման նախագիծը։

Ըստ նախարարի՝ բաժանմունքների շնորհիվ 30 նոր աշխատատեղ կստեղծվի։ Նոր աշխատակիցները կստանան նույն աշխատավարձը, ինչ քրեակատարողական հիվանդանոցներում աշխատող նրանց գործընկերները։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել